|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Հրապարակը» գրում է. «Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանին, ով նշանակվել է «Հանրապետություն» կուսակցության քվոտայով, երեկ փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը ներկայացրել է աշխատակազմին: Հիշեցնենք, որ նա ԵԿՄ Կենտրոն կառույցի ղեկավարն է:
Արարողությանը ներկա է գտնվել նաեւ նախկին թաղապետը` նախօրեին ԱԱԾ բերման ենթարկված Արման Բարխուդարյանը, ում մեղադրում են պաշտոնի չարաշահման համար եւ ում` չբացակայելու ստորագրությամբ, ազատ են արձակել: Աշխատակազմում այս օրերին աննկարագրելի աժիոտաժ է` մի մասն անհանգիստ է, որ կարող են չարաշահումների գործով անցնել, մյուսները նոր թաղապետից առաջխաղացում են ակնկալում։
Հատկապես ակտիվ է Մալաթիայի ԵԿՄ տարածքային կառույցի ղեկավար Գեղամ Խաչատրյանը, ով թաղապետարանում տնտեսվար է աշխատում , որդին էլ՝ Գեւորգ Խաչատրյանը, քաղաքաշինության եւ հողի օգտագործման բաժնում գլխավոր մասնագետ է: Հայր Խաչատրյանը մտերիմներին ասել է, որ որդուն շուտով Կոմունալի պետ են նշանակելու, չէ որ իր ընկերը Ռոմիկ Մխիթարյանն է թաղապետ նշանակվել: Երեկ ամբողջ օրը նա քծնել է նորանշանակ թաղապետին»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում