|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Հակառակորդի հետ թեժ մարտերի ընթացքում զոհվել է նաև 31-ամյա շարքային Հարություն Աբրահամյանը: Նա Գեղարքունիքի մարզի Արեգունի գյուղից էր:
Yerkir.am-ի հետ զրույցում Արեգունիի գյուղապետ Արամ Վարդանյանը նշեց, որ զինծառայողն ամուսնացած էր, ունի 3 անչափահաս երեխա:
«Հայրն ազատամարտի վետերան է, մայրը` 2-րդ կարգի հաշմանդամ, ինքն էր աշխատում` ընտանիքը պահում: Հերոս տղա էր, մինչև ծառայության գնալն էլ տեղով կրակ էր»,- ասաց գյուղապետը:
Հարություն Աբրահամյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր` ժամը 17-ին: