Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Շատ դեպքերում չեն կողմնորոշվում՝ մեր ասած տեքստը ազգայնակա՞ն է, թե՞ լիբերալ: Ոմանք մեզ մեղադրում են գռեհիկ ազգայնականության մեջ, ոմանք՝ գռեհիկ լիբերալիզմի մեջ. պատասխանը մեկն է՝ երկուսն էլ սխալ են: Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանի այն հարցին, թե սահմանադրական փոփոխությունների համար հանրաքվեի գնալը վերադա՞րձ է մարդակենտրոնությանը:
«Մենք գնում ենք հանրաքվեի, և տարբեր սուբյեկտներ սրսկել են անհարկի շահարակել քաղաքացիներին դիմելու մեր նախաձեռնությունը, պատրաստակամությունը: Թավշյա հեղափոխությունը, որի հիմնական գործող անձը հայ մարդն էր և վերջնական նպատակը՝ վերադարձը մարդակենտրոնությանը, որը դարձավ մեր նոր իրականության ամենամեծ քաղաքակրթական ձեռքբերումներից մեկը, որին պետք է անընդհատ վերադառնալ: Հիմա ես ճի՞շտ եմ հասկանում, որ մենք, հանրաքվեի գնալով, կրկին վերադառնում ենք հեղափոխության որդեգրած գաղափարներին, մարդակենտրոնությանը, որը դարձել է մեր քաղաքակրթական նոր ցուցիչը»,-հետաքրքրվեց պատգամավորը:
«Ինձ անհանգստացրեց Ձեր հարցի «վերադառնալ» արտահայտությունը, իսկ մենք ուր էինք գնացել. մարդակենտրոնությունից երբեք էլ չէինք հեռացել: Մենք մարդուց ոչ մի տեղ չենք գնալու»,-ասաց վարչապետը, ապա շարունակեց, որ Կառավարության գործունեության արդյունքներն է պետք նայել:
«Իմ ասուլիսներում արդեն 3 թողարկում՝ 100 փաստ նոր Հայաստանի մասին հրապարակել եմ և այնտեղ չեք գտնի որևէ փաստ, որն ուղիղ կապված չէ մարդու հետ: Մեր խնդիրը հենց մարդակենտրոն է՝ պաշտպանել, աջակցել մարդուն և ամեն ինչ անել նրա կյանքի բարելավման համար. դա կլինի աշխատավարձի տեսքով, և ամենակարևորը՝ իրավունքների պաշտպանության տեսքով»,-ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, թե ինքը վարչապետի կարգավիճակով նաև ԱԺ ամբիոնից պաշտպանել է այնպիսի մարդկանց, որոնց պաշտպանելն այդքան էլ ընդունված չէ:
«Հայաստանում ձախողված ուժերի թրենդ է սկսվել, որոնք ուզում են մարդուն հակադրել ժողովրդին, մարդուն հակադրել ազգին: Մենք անում ենք հակառակը՝ մարդուն դնում ենք հանրույթի մեջ և ասում ենք, որ ազգն ու ժողովուրդը գոյություն ունի և բաղկացած է անհատներից: Ինչքան պաշտպանված է անհատը, այնքան պաշտպանված է ժողովուրդը: Մեր կուսակցությունը վաղուց է ասել, որ «իզմերից» հրաժարվել է: Այն, ինչ մենք ենք անում, ոչ մի այլ արշինով չի կարող չափվել, որովհետև այն, ինչ մենք ենք անում, անում ենք առաջին անգամ»,-ասաց Փաշինյանը:
Նարեկ Մկրտչյանն արձագանքեց, թե ինքը, վերադարձ ասելով, նկատի ուներ անդրադարձը, վարչապետն էլ ասաց, թե առիթից օգտվելով մի միտք ևս կասի.
«Աշխատավարձի բարձրացումը միայն այն չէ, որ մարդու այն աշխատավարձը, որն ինքը ստանում է, ինչ-որ չափով բարձրանում է: Եթե մարդն այսօր կարող է 50 եվրոյով գնալ Հռոմ և հետ գալ, դա էլ է իր աշխատավարձի անուղղակի բարձրացում: Եթե ամբողջ աշխարհում սննդամթերքը թանկանում է, Հայաստանում անկում է, դա էլ է աշխատավարձի բարձրացում: Աշխատավարձի բարձրացումն էական չէ, էական է կյանքի որակի բարձրացումը»,-ասաց վարչապետը: