կարևոր
946 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-06 22:03
Քաղաքական

Ծառուկյանի դեմ գործողությունները հաշվեհարդար են․ Աբրահամյան

Ծառուկյանի դեմ գործողությունները հաշվեհարդար են․ Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.

«Գագիկ Ծառուկյանի և նրա սեփականության դեմ իրականացվող գործողությունները մեկ բառով կարելի է բնութագրել որպես հաշվեհարդար։

Ամբողջ ընտրարշավի ընթացքում Ծառուկյանի դեմ կեղտոտ արշավ իրականացվեց, ապա նրա գլխավորած քաղաքական ուժին ապօրինի զրկեցին մանդատներից։

Այնուհետև աստիճանաբար գրոհներ իրականացվեցին նրա ընկերությունների նկատմամբ, իսկ այսօր նրան զրկում են ազատությունից։

Նիկոլի պայքարի մեթոդները քաղաքական մրցակիցների դեմ չեն փոխվում՝ շանտաժ, ճնշումներ, վարկաբեկում և ազատազրկում»: