կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-05 16:50
Իրավական

Ես լուրջ խնդիրներ էի ստեղծում իմ դեմ հաշվեհարդար սկսողների համար. փաստաբան

Ես լուրջ խնդիրներ էի ստեղծում իմ դեմ հաշվեհարդար սկսողների համար. փաստաբան

Քիչ առաջ փաստաբան Արշավիր Խալափյանը, ով երեք օր առաջ ձերբակալվել է առևտրային կաշառքի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանականերում, բաց նամակ է ուղարկել իրավապաշտպաններին ու լրագրողներին, որով օգնություն է խնդրում թե իր, և թե ընտանիքի անդամների համար: Նամակը ներկայացնում ենք ստորև.

 

«Ես՝ իրավապաշտպան և փաստաբան Արշավիր Սերժիկի Խալափյանս, հայտարարում եմ, որ 02.08.2014թ.ին որպես կասկածյալ ցուցմունեքներ տալու համար հրավիրվեցի Սյունիքի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ՝ Հովհաննես Սարգսյանի աշխատասենյակ, որտեղ ձերբակալվեցի: 

ՁՊՎ-ում հայտարարեցի, որ ցուցմունք տալու և չտալու հարցին կանրադառնամ փաստաբանիս հետ խորհրդակցելուց հետո: Հարգելի իրավապաշտպաններ, փաստաբաններ, լրագրողներ, սիրելի հայրենակիցներ ինձ  ձերբակալեցին, որովհետև քանի դեռ ես ազատության մեջ էի, ես լուրջ խնդիրներ էի ստեղծում իմ դեմ սկսված հաշվեհարդարի առաջին պատվիրատուների` Սյունիքի գյուղական համայնքի ղեկավար՝ Սամվել Սարգսյանի և քաղաքացի Աշոտ Կույումզյանի (Վիվա Սելի Աշոտ) համար:   
Սյունիք գյուղում գտնվել են մի խումբ մարդիկ, որոնք համարձակություն են ունեցել անտեսել գյուղապետի մեծ ֆինանսական հնարավորությունները և վերջինիս 20-ամյա իշխանության տարիներին կատարված բազմաթիվ ապօրինությունների մասին բարձրաձայնել:   
Ես ներկայացնում եմ այս ըմբոստ քաղաքացիների շահերը, մեր հաղորդումների արդյունքում 2 քրեական գործ է հարուցվել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում և ՀՀ Վարչական դատարանի Կապանի նստավայրում քննվում են մոտ 10 գործեր, որոնցում հայցվորի, պատասխանողի կամ երրորդ անձանց կարգավիճակով ներգրավված են իմ վստահորդները ու Սյունիքի գյուղապետը:   
Աշոտ Կույումզյանը զավթել է Կապանի Ռաֆայել Մինասյան փողոցի թիվ 17 շենքի անմիջական հարևանությամբ գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը, ոչնչացրել է կանաչ գոտին, կառուցվելիք ավտոտնակների համար, խորը հիմքեր է փորել բազմաբնակարան շենքի անմիջական հարևանությամբ և մեծ արագությամբ սկսել ավտոտնակների ապօրինի շինարարությունը:   
Աշոտ Կույումզյանի ինքնագործունեությունը մինչ օրս պատշաճ լիարժեք և ամբողջական գնահատանի չի արժանացել պետական մարմինների կողմից:   Ի դեպ նշեմ, որ Աշոտ Կույումզյանը գավառաբնակ երիտասարդ օլիգարխը, որը միայն իրեն հայտնի եղանակներով կարճ ժամանակահատվածում մեծ հարստության տեր է դարձել: Ինձ մեկուսացնելու արդյունքում առաջին հերթին իմ երկու մանկահասակ երեխաները, իմ կենսաթոշակառու վատառողջ հայրը, կենսաթոշակային տարիքի հասած վատառողջ մայրը և երիտասարդ կինը հայտնվել են բարոյահոգեբանական և սոցիալական ծանր վիճակում և հանդիասնում եմ մեր ընտանիքի միակ կերակրողը:   
Ինձ մեկուսացնելու արդյունքում Աշոտ Կույումզյանը և Սյունքի գյուղապետը կարող են հանգիստ շունչ քաշել վերոնշված քրեական գործերը հօգուտ գյուղապետի կավարտվեն, մինչև դատարան հասնելը իմ վստահորդները կհուսահատվեն վերոնշված քաղաքացիական և վարչական գործերը փրկելու համար կդիմեն այլ փաստաբանների, չի բացառվում նաև, որ Սյունքի գյուղի բնակիչներ չհանդիսացող իմ մյուս վստահորդները ֆինանսական պահանջներ ներկայացնեն իմ դեմ:   
Հարգելի իրավապաշտպաններ, փաստաբաններ, լրագրողներ և պարզապես բարի մարդիկ դիմում եմ ձեզ և խնդրում, որպեսզի դուք ձեր համակողմանի և առարկայական օգնությունը ցուցաբերեք ինձ իմ բոլոր վստահորդներին և բոլոր առումներով անելանելի վիճակում հայտնված իմ մանկահասակ երեխաների՝ Անիին և Խաչատուրին, իմ ծնողներին, կնոջը և իմ մյուս մերձավորներին:   
Փաստաբան, իրավապաշտպան  
Արշավիր Խալափյան 
Կապանի ՁՊՎ  04.08.2014թ»: