Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է․
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանին, ամենայն հավանականությամբ, այսօր ԱԺ ՔՊ-ական զանգվածը չի ընտրի (տես էջ 3): Բայց այդ որոշումը, մեր տեղեկություններով, ՔՊ-ում միաձայն չի կայացվել եւ կարող է մինչ քվեարկությունը փոխվել։ Պատգամավորներից ոմանք ասել են, որ հանրության մոտ կարող է տպավորություն ստեղծվել, թե իշխանությունը հավատարիմ չէ իր հայտարարություններին` կոռուպցիայի դեմ պայքարելու առումով, եւ Հարությունյանի նկատմամբ հաշվեհարդար են իրականացնում, քանի որ հանդգնել է կասկածի տակ դնել ՔՊ-ականների հայտարարագրերը եւ մոտ 2 տասնյակ պատգամավորի դեմ վարույթ է հարուցել։ Մանավանդ որ ՔՊ-ի հետ Հարությունյանի փակ հանդիպումից հետո մամուլում հրապարակումներ եղան, թե իշխող ֆրակցիան դեմ է Հարությունյանին, քանի որ աչք չի փակում ՔՊ-ականների` պատգամավորի կարգավիճակի հետ անհամատեղելի գործունեության վրա։
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ՔՊ-ականները նաեւ վրդովված են փակ հանդիպումից արտահոսքի պատճառով, որը վերագրել են թեկնածուին։ Հիշեցնենք, որ Հարությունյանը շաբաթներ առաջ ստացել էր Փաշինյանի «դաբրոն», ինչի շնորհիվ էլ մրցութային հանձնաժողովը հավանություն էր տվել նրա թեկնածությանը։
Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։