Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Փաստ» օրաթերթը գրում է.
Երեկ մեկնարկեց նոր ուսումնական տարին: Սկսվեց մի կողմից՝ պաթետիկ շնորհավորական ուղերձներով, մյուս կողմից՝ նորանոր խնդիրներով, այդ թվում՝ դպրոցներում դարձյալ բազմաթիվ դասագրքերի բացակայությամբ:
Սրան զուգահեռ՝ սոցցանցերի նույնիսկ ամենաթռուցիկ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հատկապես Երևանի պետական համալսարանի և Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի տասնյակ դասախոսներ զրկվել են իրենց աշխատանքից: Ընդ որում, խոսքը փորձառու մասնագետների մասին է, որոնք հարգանք են վայելում թե՛ գիտական շրջանակներում, թե՛ ուսանողների մոտ: Բոլոր այն դասախոսները, որոնց հետ աշխատանքային նոր պայմանագրեր չեն կնքվել, բացառապես ընդդիմադիր հայացքներ ունեցող անձինք են: Եվ պատահական չէ, որ այդ դասախոսներն իրենց գրառումներում հստակ արձանագրում են, որ խոսքը բացառապես քաղաքական որոշման մասին է:
«Փաստ» թերթի տեղեկություններով, մի քանի դասախոսներ պատրաստվում են այդ որոշումները վիճարկել դատական կարգով: Մենք նաև տեղեկություններ ունենք, որ նշյալ բուհերի ղեկավարների այդ որոշումները մեծ դժգոհություն են առաջացրել ուսանողների շրջանում: