Միասին կարող ենք
կարևոր
682 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-30 11:13
Աշխարհ

Իրանը կկատարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, եթե ամերիկյան կողմը նույնն անի. Փեզեշքիան

Իրանը կկատարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, եթե ամերիկյան կողմը նույնն անի. Փեզեշքիան

Թեհրանը կկատարի ԱՄՆ-ի հետ համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները, եթե ամերիկյան կողմը նույնն անի: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Փոխըմբռնումը երկկողմ գործընթաց է։ Եթե ամերիկյան կողմը հանձնառու լինի համաձայնագրին, մենք նույնպես կկատարենք մեր պարտավորությունները», – գրել է նա X հարթակում։

Դրա հետ մեկտեղ նա հավելել է, որ Թեհրանի մոտեցումը սպառնալիքներին «հիմնված է որոշումների կայացման գործընթացում ողջամտության և մարդկային արժանապատվության, ինչպես նաև վճռական ու անվախ պաշտպանության վրա, երբ բանը հասնում է գործողություններին»։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր հունիսի 30-ին Դոհայում սպասվող ամերիկա-իրանական բանակցությունների մասին։ Սակայն Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ առաջիկա օրերին Թեհրանն ամերիկյան կողմի հետ շփումներ չի պլանավորում Կատարում։ Այնուամենայնիվ, տեղեկություններ են տարածվել, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացն արդեն մեկնել է Դոհա։