կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-07 11:32
Աշխարհ

Պենտագոնը հայտարարել է, որ ԱՄՆ ԶՈՒ-ն ռազմական օրենքները չի խախտի Իրանի մշակութային օբյեկտների վրա հարձակմամբ

Պենտագոնը հայտարարել է, որ ԱՄՆ ԶՈՒ-ն ռազմական օրենքները չի խախտի Իրանի մշակութային օբյեկտների վրա հարձակմամբ

Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերը հայտարարել է, որ ԱՄՆ Զինված ուժերը չի խախտի զինված հակամարտությունների մասին օրենքները՝ Իրանի մշակութային օբյեկտների վրա հարձակմամբ, հայտնում է Reuters-ը: 

Ի պատասխան հարցին՝ ինքն արդյոք մտադի՞ր է հարձակվել մշակութային օբյեկտների վրա, Էսփերը լրագրողներին ասել է. «Մենք կհետեւենք զինված հակամարտությունների մասին օրենքներին»:

Մեկնաբանելով լրագրողների այն պարզաբանումը, որ մշակութային օբյեկտների վրա հարձակումը ռազմական հանցագործություն է, Պենտագոնի ղեկավարը նշել է. «Այդպիսին են զինված հակամարտությունների մասին օրենքները»:

Ռազմական հակամարտությունների ժամանակ մշակութային օբյեկտների վրա հարձակումը համարվում է ռազմական հանցագործություն ըստ միջազգային օրենքների, ներառյալ ՄԱԿ ԱԽ բանաձեւը, որին 2017 թվականին միացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը, եւ 1954 թվականի Մշակութային ժառանգության պաշտպանության մասին Հաագայի կոնվենցիան:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի կողմից ամերիկացիների կամ ամերիկյան օբյեկտների վրա հարձակման դեպքում ինքը «շատ դաժան» հարված կհասցնի իրանական 52 թիրախների, ներառյալ մշակութային օբյեկտները: