Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պատմական երկարամյա կապերն ամրագրելու նպատակով հայկական և հունական մի շարք կազմակերպություններ ապրիլի 9-ին համագործակցությունը սերտացնելու վերաբերյալ համաձայնագիր են կնքել:
Ըստ «Ասպարեզ»-ի՝ Հունաստանի անկախության 195-րդ տարեդարձի առթիվ տեղի ունեցած արարողությանը մասնակցել են Արեւելյան Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը, հույն-ամերիկյան ղեկավարման խորհուրդը, Կիպրացի ամերիկացիների կազմակերպությունների դաշնությունն ու Կիպրոսում արդարության կազմակերպության համակարգման միջազգային խորհուրդը։
Ստորագրված համաձայնագրի մեջ շեշտվել է, որ կողմերը միասնաբար ջանք են գործադրելու հայերի, հույների և ասորիների ցեղասպանության ճանաչումը ապահովելու եւ կրթական նախաձեռնություւններ իրականացնելու նպատակով, ինչպես նաև աշխատանք են տանելու Կիպրոսի վերամիացումն ու Արցախի ժողովուրդի ինքնորոշման իրավունքը ապահովելու, Հայաստանի եւ Կիպրոսի դեմ Թուրքիայի պարտադրած շրջափակմանը վերջ տալու, ինչպես նաեւ Թուրքիայում և Ադրբեջանում բնակվող ազգային փոքրամասնությունների իրավունքները պաշտպանելու ուղղությամբ: