|
Փոխարժեքներ
11 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Վաշինգտոնը Վրաստանի կառավարությանը կոչ է անում արժանապատվորեն վերաբերվել երկրի բանտարկված նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին. հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։
«Մենք Վրաստանի կառավարությանը կոչ ենք անում ազնվությամբ և արժանապատվությամբ վերաբերվել Սահակաշվիլիին՝ միջազգային նորմերին համապատասխան»,- ասել է նա ճեպազրույցում։
Փրայսն ընդգծել է, որ ԱՄՆ-ը վերահսկում է իրավիճակը և կոչ է անում Վրաստանի կառավարությանը՝ անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ Սահակաշվիլիի, ֆիզիկական և հոգեկան առողջության համատեքստում, հրատապ կարիքների բավարարումն ապահովելու համար։ Նա ասել է, որ Վաշինգտոնը կոչ է անում Սահակաշվիլիին համապատասխան բժշկական միջոցներ տրամադրել:
«Մենք կոչ ենք անում վրացական իշխանություններին՝ անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու պարոն Սահակաշվիլիի հոգեկան և ֆիզիկական առողջության հրատապ կարիքները: Մենք Վրաստանին կոչ ենք անում ազնվությամբ և հարգանքով վերաբերվել Սահակաշվիլիին»,- ասել է Փրայսը:
Սահակաշվիլին ձերբակալվել է Թբիլիսիում հոկտեմբերի 1-ին։ ներկայումս գտնվում է Գլդանիի բանտային հիվանդանոցում (Թբիլիսիի շրջան): Վրաստանում Սահակաշվիլին ներգրավված է մի քանի քրեական գործերում։