Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր տեղի ունեցավ ՀՀ-ում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեյիսիի մամուլի ասուլիսը, որի ընթացքում խոսվեց Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման և հայ-իրանական հարաբերությունների ընթացքի մասին:
Լրագրողները հարցրեցին, թե ի՞նչ հարցեր են քննարկվելու Իրանի փոխնախագահի` Հայաստան այցի ժամանակ: Դեսպանը նշեց, որ այդ այցն ավելի շատ երրորդ բարձրավոլտ գծի նախագծի շրջանակներում է լինելու, նախագիծ, որը նույնպես լուրջ ներդրումների կարիք ունի:
«Իրանի ֆինանսական կարողությունները դեռևս մեծ չեն, ժամանակ է պետք է, որ այդ ֆինանսական միջոցները ամբողջովին ազատագրվեն, որովհետև պատժամիջոցներ են կիրառվել նաև Իրանի բանկերի նկատմամբ: Մի բան հստակ է, որ Իրանի նպատակն է իրագործել այն նախագծերը, որոնք ստորագրվել են Հայաստանի հետ»,- ասաց դեսպանը:
Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտության նկատմամբ Իրանի դիրքորոշմանը, նա նշեց, որ Իրանը ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ հարևան պետությունների հետ` տարածաշրջանում անվտանգության ու խաղաղության պահպանումը համարելով իր երկրի անվտանգության ու խաղաղության պահպանման երաշխիքը:
«Իրանի դիրքորոշումը հակամարտությունների վերաբերյալ այն է, որ դրանք խաղաղ բանակցությունների միջոցով պետք է լուծում ստանան, իսկ միջազգային նորմերը լավագույն հնարավորությունն են այդ հակամարտությունների լուծման համար»,- ասաց դեսպանը:
Ինչ վերաբերում է Իրան-ԵՏՄ հարաբերությունների հեռանկարին, նա նշեց, որ ԵՏՄ-ն բավական մեծ շուկա է նաև Իրանի համար, բացի այդ` ԵՏՄ անդամ երկրներից որոշ երկրներ Իրանի հարևաններն են:
«Եթե մենք կարողանանք ԵՏՄ-ի հետ համաձայնության գանք արտոնյալ սակագների մասին և կնքենք համաձայնագիր, ապա դա կարևոր ազդեցություն կունենա Իրան-ԵՏՄ հարաբերությունների վրա»,- ասաց ԻԻՀ դեսպանը: