|
Փոխարժեքներ
02 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.2 |
| EUR | ⚊ | € 420.08 |
| RUB | ⚊ | ₽ 4.7211 |
| GBP | ⚊ | £ 490.88 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
«Նիկոլ Փաշինյանն ասում էր Կարս-Ախալքալաք երկաթուղին բացելուց հետո յոթ միլիարդանոց շուկա է Հայաստանի համար բացվում։ Մենք այս իշխանություններին այս քանի տարիների ընթացքում ի թիվս այլ հարցերի քննադատում էինք նաև նրանում, որ իրենք տնտեսական կախվածությունը հասցրել են կատաստրոֆիկ մակարդակի»,-լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Ասում է՝ Եվրոպայի դռները Հայաստանի համար 99%-ով թարմ գյուղմթերքի, ոգելից խմիչքների համար բաց են։ Արտադրողները, աճեցնողները և թե արտահանողները եվրոպական շուկայի տեղը գիտեին, Բրյուսելի տեղը գիտեին, Լոնդոնի, Փարիզի, Պեկինի, Վաշինգտոնի տեղը գիտեին, բայց եթե իրենք տանում էին իրենց ապրանքը Ռուսաստան, նշանակում է ավելի իրենց համար ձեռնտու էր արտահանել Ռուսաստան, որովհետև ապրանքն ինչ-որ մի շուկայում վաճառելու համար դու շատ երկար ժամանակ պիտի աշխատես, որպեսզի օրինակ, բելգիացի, հոլանդացի, կիպրացի սպառողը ճանաչի և ցանկանա գնել հայկական արտադրանքը, դա մի քանի օրում չի արվում, այսինքն այդ մարդիկ, ովքեր այսօր արտադրել են, աճեցրել են, իրենք այսօր են տուժում»,-ասաց Արթուր Խաչատրյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։