կարևոր
2857 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-02 15:45
Քաղաքական

Թե Փաշինյանն ինչ է բանավոր համաձայնել, դա արդեն մեզ ոչ մի լավատեսություն չի տալիս․ Արթուր Խաչատրյան

Միջանցք բառի ունիվերսալ սահմանում, որպես այդպիսին չկա․ մի կողմը դա կմեկնաբանի որպես միջանցք, մյուսը՝ ճանապարհ, բայց այն, ինչ ստորագրել է Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին, ենթադրում է այլ իրավական կարգավիճակ, քան Երևան-Աշտարակ ճանապարհը։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով «Զանգեզուրի միջանցք» տալուն։

«Փաշինյանը ստորագրել է մի փաստաթուղթ, որտեղ այն ճանապարհը, որը կապելու է Ադրբեջանը Նախիջևանին ունենալու է այլ իրավական կարգավիճակ։ Իր թղթի վրա գրածներից հետո ինքն այնքան զիջում է արել․․․ այնպես որ, թե Փաշինյանը ինչ է բանավոր համաձայնել, դա արդեն մեզ ոչ մի լավատեսություն չի տալիս։ Շուռնուխի հարցն էլ, սկզբից ասում էին, որ ճանապարհի այս կեսը մերն է, մյուսը՝ Ադրբեջանինը, հիմա ճանապարհը ամբողջովին իրանցն է»,- ասաց նա։