Փոխարժեքներ
14 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.22 |
EUR | ⚊ | € 405.08 |
RUB | ⚊ | ₽ 3.878 |
GBP | ⚊ | £ 481.99 |
GEL | ⚊ | ₾ 140.37 |
Միացյալ Նահանգները չի պատրաստվում ռազմական աջակցություն ցուցաբերել Աֆղանստանի Փանջշիր նահանգում «Թալիբան» շարժման դեմ զինված պայքար մղող տեղական ուժերին:
«Աֆղանստանում ԱՄՆ-ի ռազմական գործողությունն ավարտված է»,- ասել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին՝ պատասխանելով «Թալիբան»-ի վերահսկողությունից դուրս՝ Աֆղանստանի 34 նահանգներից վերջինի համար պայքարին Վաշինգտոնի մասնակցության ծրագրերի մասին հարցին:
Քիրբին ուշադրություն է հրավիրել Աֆղանստանում ԱՄՆ ռազմական կորուստների և ծախսերի վրա:
«ԱՄՆ-ն արյունով է վճարել և մի ամբողջ կարողություն ծախսել, որպեսզի Աֆղանստանը ահաբեկչական խմբավորումների համար կրկին ապաստան չդառնա: Մենք օգնեցինք աֆղանական ուժերի կարողություններն ու իրավասությունները զարգացնել տեղում, բայց, անկեղծ ասած, ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ նրանք չեն պատերազմելու»,- ասել է նա: