|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Բելառուսի արտգործնախարարությունը Ռուսաստանի Բրյանսկի մարզում Բելառուսի քաղաքացիների վրա հարձակումը գնահատում է որպես խաղաղ բնակչության դեմ հերթական ահաբեկչական գործողություն: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Ռուսլան Վարանկովը։
Վարանկովը հայտարարել է, որ Բելառուսը խստորեն դատապարտում է Ուկրաինայի հարձակումը:
«Դա գնահատում ենք որպես խաղաղ բնակչության դեմ հերթական ահաբեկչական գործողություն», – միջադեպի կապակցությամբ հայտարարել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղարը:
Վարանկովի խոսքով` Բելառուսի ԱԳՆ-ն Ուկրաինայից բացատրություն է պահանջում երեխաներ տեղափոխող ավտոբուսի վրա հարձակման կապակցությամբ: