|
Փոխարժեքներ
20 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Գիշերը Ռուսաստանի զինված ուժերը անօդաչու թռչող սարքեր են խոցել Բրյանսկի մարզում։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Անցած գիշերվա ընթացքում հերթապահության մեջ գտնվող ՀՕՊ համակարգերը Բրյանսկի մարզի տարածքում ոչնչացրել են ուկրաինական ութ անօդաչու թռչող սարք», - հայտնել են գերատեսչությունում։
Նշենք, որ Ուկրաինայի զինված ուժերը գրեթե ամեն օր անօդաչու թռչող սարքերով փորձում են հարձակվել Ռուսաստանի սահմանային և կենտրոնական շրջաններում գտնվող թիրախների վրա։ Հակաօդային պաշտպանության ուժերը խափանում են թշնամու ինքնաթիռները։ Բրյանսկի մարզում հակաահաբեկչական գործողություն է իրականացվում։
Հիշեցնենք՝ 2022 թվականի փետրվարի 24-ին սկսվեց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զինված հակամարտություն՝ Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայի տարածք ներխուժմամբ։ Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 05:30-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայի «ապառազմականացման և դենացիֆիկացման հատուկ գործողության» մասին, որից րոպեներ անց հրթիռային հարվածներ սկսվեցին Ուկրաինայի տարբեր վայրերում։ Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։