Փոխարժեքներ
26 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.47 |
EUR | ⚊ | € 450.39 |
RUB | ⚊ | ₽ 4.5745 |
GBP | ⚊ | £ 515.58 |
GEL | ⚊ | ₾ 141.5 |
Ուկրաինայի զինված ուժերը «Գրադ» հրթիռային համալիրից զանգվածային թիրախային հարված են հասցրել Բրյանսկի Բելայա Բերյոզկա ավանին, ինչի հետևանքով կան տուժածներ: Այս մասին հայտնել է մարզպետ Ալեքսանդր Բոգոմազը։
«Ուկրանացիստները «Գրադ» ՀԿՌՀ-ից թիրախավորված զանգվածային հարված են հասցրել Տրուբչևսկի շրջանի Բելայա Բերյոզկա գյուղի խաղաղ բնակիչների ուղղությամբ։ Ըստ նախնական տեղեկությունների` խաղաղ քաղաքացիների շրջանում, ցավոք, կան տուժածներ, այդ թվում՝ մեկ երեխա: Նրանք բոլորն օպերատիվ կերպով տեղափոխվել են շրջանային հիվանդանոց, որտեղ նրանց անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվում»,-գրել է Բոգոմազը Telegram-ալիքում։
Նա նշել է, որ հարվածի հետևանքով եղել են բռնկումներ, վնասվել են բնակելի շենքեր և վարչական շինություններ։
Հետևանքների և ավերածությունների մասին տեղեկատվությունը ճշտվում է:
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները:
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։