|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ՌԴ Պետդումայի ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 20-ին: Պուտինը ստորագրել է համապատասխան հրամանագիրը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի նոր գումարման Պետական դումայի պատգամավորների ընտրությունները նշանակել սեպտեմբերի 20-ին»,- ասվում է փաստաթղթում։
ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովան, իր հերթին, հայտարարել է քվեարկության նախապատրաստման աշխատանքների մեկնարկի մասին։
Ավելի վաղ նա նշել էր, որ, ելնելով ընտրողների պահանջից, ՄՔՕ-2026-ը (Միասնական քվեարկության օր) կարող է տևել երեք օր։
Ընդհանուր առմամբ, երկրում կանցկացվի տարբեր մակարդակների ավելի քան 2,2 հազար ընտրարշավ, նախատեսվում է համալրել 20,7 հազար պատգամավորական մանդատ և ընտրովի պաշտոն։