Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայտնել ենք, որ վարչապետ Փաշինյանի և ԱԺ ներկայացուցիչների միջև շուրջ երկու ժամ տևած բանակցություններից հետո վարչապետը լրագրողների հետ զրույցում նշեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան դեկտեմբեր ամսին:
Վարչապետը ԱԺ բակում հավաքված բազմության առջև հանդես եկավ ելույթով և մանրամասներ ներկայացրեց խմբակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպումից: «Ես ասաց, որ լավ կլինի` մենք ստորագրենք փաստաթուղթ, որ էսինչ օրը ես հրաժարական կտամ, մի անգամ տեղի չի ունենա վարչապետի ընտրություն, երկրորդ անգամ էլ տեղի չի ունենա, ինչի արդյունքում էլ դեկտեմբերին կունենանք ԱԺ արտահերթ ընտրություններ»,- ասաց նա:
Վարչապետը նշեց, որ խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները կարծես թե ընկալում են ժողովդրի ուղերձը, հարգանքով են վերաբերվում ժողովրդի դիրքորոշմանը: Նա նշեց, որ երեք խմբակցություններն էլ իրեն բանավոր հավաստիացրել են, որ, անկախ հուշագրից, չեն պատրաստվում ո'չ առաջին, ո'չ երկրորդ փուլում առաջադրեն վարչապետի թեկնածու: «Իմ տպավորությունն եմ պատմում հանդիպումից, եթե տպավորությունս սխալ է, խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները կարող են հետագայում իրենց հարցազրույցներում հերքել, եթե սխալ եմ»,- հայտարարեց նա:
Փաշինյանի հաղորդմամբ՝ խոսք է գնացել այն մասին, թե որն է հիմնավորումը, որ հիմա պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրությունները: «Ես ասացի, որ ամենագլխավոր պատճառն այն է, որ երկրում հաստատված է քաղաքական ճգնաժամ, որը պետք է րոպե առաջ հանգուցալաուծվի: Այս ճգնաժամը հանգուցալուծելու միայն մեկ տարբերակ կա, և այդ տարբարակը ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումն է»,- ասաց նա:
Ըստ Փաշինյանի՝ պատգամավորների այն հարցերին էլ, թե ինչու չեն կարող արտահերթ ընտրությունները տեղի ունենալ, օրինակ, մայիս ամսին, ինքը պատասխանել է. «Երկրում բոլոր հարցերը մղվել են երկրորդ պլան, ով մեզ նամակ է գրում, ասում է՝ շուտ արեք արտահերթ ընտրությունները: Ստացվել է այնպես, որ մարդիկ ուրիշ բանով չեն ապրում, արտահերթ ընտրություններ են ուզում: Ես ասացի` գրգռում եք մարդկանց անիմաստ»,- ընդգծեց նա:
Փաշինյանը նշեց, որ դեկտեմբերի սկզբից ավելի շուտ հնարավորություն չկա ընտրություններ անցկացնելու, որովհետև Սահմանադրությունը չի տալիս այդ հնարավորությունը:
Նա նաև նշեց, որ հրաժարական տված դեպքում էլ շարունակելու է պաշտոնավարել և դա չի խանգարի ֆրանկաֆոնիայի անցկացմանը: