Միասին կարող ենք
կարևոր
1432 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-15 20:38
Հասարակություն

Դաժան ծեծի հետևանքով 24-ամյա զինծառայողի 2 աչքն էլ կուրացել է․ կա մեկ կալանավորված. News.am

Դաժան ծեծի հետևանքով 24-ամյա զինծառայողի 2 աչքն էլ կուրացել է․ կա մեկ կալանավորված. News.am

Տարեսկզբին Նուբարաշենի N զորամասի հարակից տարածքում դաժան ծեծի ենթարկված 24-ամյա պայմանագրային զինծառայող Ավետիք Մ․-ն, որը դեպքից հետո երկար ժամակ գտնվում էր վերակենդանանցման բաժանմունքում, դուրս է գրվել բուժհաստատությունից և տեղափոխվել տուն։

NEWS.am-ի տեղեկություններով՝ դաժան ծեծի հետևանքով  24-ամյա զինծառայողի 2 աչքն էլ կուրացել է, ՊՆ-ն զորացրել է նրան։

Նշենք, որ միջադեպի վերաբերյալ ՊՆ-ն որևէ մեկնաբանություն չէր տվել՝  նշելով, որ դեպքը զորամասի տարածքում  չի եղել։

Քննչական կոմիտեից այսօր NEWS.am-ին հայտնեցին, որ նշված դեպքով կա կալանավորված անձ։

«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որոնցից 1-ի նկատմամբ՝ 325-րդ հոդվածի 1-ին մասով, մյուսի նկատմամբ՝ 322-րդ հոդվածի 1-ին մասով: Մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը, մյուսի նկատմամբ՝ կալանքը»,- հայտնեցին ՔԿ-ից։

Հիշեցնենք, որ 2026 թվականի փետրվարի 5-ին՝ ժամը 20։30-ի սահմաններում, Նուբարաշենի զորամասի հարակից տարածքում դաժան ծեծի էր ենթարկվել 24-ամյա  պայմանագրային զինծառայող Ավետիք Մ․-ն։

Դեպքի փաստով ռազմական ոստիկանությունում փաստաթղթեր էին կազմել ևփոխանցվել Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության Կայազորի քննչական բաժին։