Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
ՀՀ-ում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոն ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Խոր գիշեր է, ավելի շուտ արդեն լուսածեգ, գիշերվա (թե՞ առավոտվա) ժամը չորսն է, սակայն Կիևն ամենևին էլ քնած չէ: Փողոցներում ամենուրեք մարդիկ են մտահոգ անցուդարձ անում՝ ոմանք դեպի Մայդան են շտապում, ոմանք էլ վերադառնում են այնտեղից: Ամենքը պատրաստվում են գուցե թե վաղվա ճակատամարտին՝ Մայդանի պաշտպանությանը:
Կինս, որ սովորաբար չի աղոթում, անդադար կրկնում է «Տեր Աստված, միայն թե արյուն չթափվի, մեղք են տղաները», հետո ավելացնում, «Ի՜նչ հերոս են նրանք, Զապորոժյան Սեչի արժանի ժառանգները», և նույնիսկ արտասվում : Իսկ Մայդանում հիմնականում տղաներ են՝ ջահել ու ահել: Ասում են, որ աղմկահար նռնակներից ինչ-որ մեկի ձեռքի թաթն է կտրվել, մյուսի աչքն է կուրացել ռետինե գնդակից, և ընդհանրապես շատ վիրավորներ կան: Շատ ու շատ տագնապալի է վիճակը: Վախենում եմ, որ Մայդանի թշամիները կօգտագործեն այս բախումը 100 %-ով»: