Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
5-ամյա Սամսոնյան Քրիստինեին հարկավոր է շտապ վիրահատություն. երեխան բժիշկների սխալ բուժման արդյունքում կորցրել է տեսողությունը:
Ինչպես yerkir.am-ին տեղեկացրին «Երիտասարդ համալսարանականների միավորում» ՀԿ-ից, երեխան ունի վիրահատության կարիք, որն անհրաժեշտ է կատարել Իսրայելում, իսկ փոքրիկի ընտանիքը սոցիալապես անապահով վիճակում է:
Քրիստինեն թերհաս է ծնվել` 27 շաբաթական`, 900 գ քաշով եւ 47 սմ հասակով: Երբ երեխան դուրս է գրվել հիվանդանոցից, բժիշկները հավաստիացրել են, որ աղջկա տեսողությանը վտանգ չի սպառնում, սակայն ամիսներ անց փոքրիկը կուրացել է:
«Հիվանդանոցում ասացին, որ հնարավոր է նյարդերի հետ կապված խնդիրներ լինեն, բայց տեսողության մասին ոչինչ չեն ասել»,- ցավով նշում է երեխայի մայրը` պնդելով, որ մեղքը բժիշկներինն է:
6 ամսական հասակում ծնողները Քրիստինեի մոտ նկատել են տեսողության կորուստ, մինչդեռ, ինչպես պնդում են նրանք, երեխան մինչ այդ երկու անգամ անցել է աչքերի համակարգչային հետազոտություն, և բժիշկների կողմից տեսողական խնդիրներ չեն արձանագրվել:
«Հնարավոր է, որ մինչ այդ է երեխայի մոտ խնդիր եղել, բայց դրա մասին մենք չենք իմացել, իսկ հետազոտությունները ցույց էին տալիս, որ ամեն ինչ նորմալ է», -ասաց աղջկա մայրը:
Հարցին մանրամասն կանդրադառնանք առաջիկայում: