Միասին կարող ենք
կարևոր
3781 դիտում, 2 ժամ առաջ - 2026-06-12 17:13
Իրավական

Ազատի կացարանում զոհված 15 զինծառայողների գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանի կալանքը երկարաձգվեց

Ազատի կացարանում զոհված 15 զինծառայողների գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանի կալանքը երկարաձգվեց

Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանի կալանքը երկարաձգվեց ևս երեք ամսով։ Այս մասին այօսր դատական նիստի ընթացքում հայտարարեց Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Հարությունյանը։

Հիշեցնենք, որ 2023 թվականի հունվարի 19-ին՝ ժամը 01։30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ազատ համայնքի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել էր 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել էր հոսպիտալ։

Եղիշե Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ ՊՆ զորամասերից մեկի ինժեներական ծառայության սպայի պաշտոնը, խախտել է բենզինի հետ վարվելու կանոնը և այն օգտագործել է զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում շահագործվող վառարանը վառելու նպատակով, ինչի հետևանքով կացարանում հրդեհ է բռնկվել և զոհվել են 15 զինծառայողները։