կարևոր
4009 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-21 15:02
Հասարակություն

Զորամասի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ծնողները կհանդիպեն վարչապետի օգնականի հետ

Զորամասի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ծնողները կհանդիպեն վարչապետի օգնականի հետ

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորամասի կացարանի հրդեհի հետեւանքով զոհված զինծառայողների ծնողները, որոնք բողոքի ակցիա են անցկացնում Կառավարության շենքի մոտ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպելու պահանջով, հանդիպում կունենան վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Գագիկ Իսախանյանի հետ։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է հրդեհի հետևանքով զոհված զինծառայող Գագիկ Բարսեղյանի հայրը՝ Արման Բարսեղյանը։

«Հանդիպման ընթացքում պարզ կլինի՝ կընդունեն մեզ Նիկոլ Փաշինյանը եւ Սուրեն Պապիկյանը, թե՝ ոչ։ Դրանից հետո կհստակեցնենք մեր անելիքները»,- ասաց Արման Բարսեղյանը։

Զոհվածների ծնողները համաձայն չեն պաշտոնական վարկածին, ըստ որի՝ 15 զինվորի կյանք խլած հրդեհը բռնկվել է վառարանը բենզինով անզգուշությամբ վառելու հետեւանքով։ Նրանք կարծում են, որ տղաները մահացած են եղել նախքան հրդեհը։ Բողոքի ակցիայի ընթացքում նրանք նշել են, որ բազմաթիվ հարցեր ունեն վարչապետ Նիկոլ Փաշինյանին և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։