|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Փաստաբան Նորիկ Նորիկյանը հայտնում է․
«Ս․թ․ օգոստոսի 14-ին, ժամը 14։00-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սևանի նստավայրում կկայանա Ազատի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով հերթական դատական նիստը․․․»։
Հիշեցնենք՝ 2023 թվականի հունվարի 19-ին՝ ժամը 01։30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ազատ համայնքի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել էր 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել էր հոսպիտալ։
Եղիշե Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ ՊՆ զորամասերից մեկի ինժեներական ծառայության սպայի պաշտոնը, խախտել է բենզինի հետ վարվելու կանոնը և այն օգտագործել է զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում շահագործվող վառարանը վառելու նպատակով, ինչի հետևանքով կացարանում հրդեհ է բռնկվել և զոհվել են 15 զինծառայողները։