Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանը գրում է․
«Հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայից անհայտացած Պետրոսյան Սուրենը, 24News-ին տված հարցազրույցում հայտարարում է, թե իր կամքից անկախ տարել են ինչ որ ուժային կառույցի ներկայացուցիչներ՝ ենթատեքստով հասկացնելով, որ ԱԱԾ-ն է, որ հետո իր հետ հանդիպել են բարձրաստիճան ուժայիններ ու ինչ-որ գաղտնալսումներ են դրել դեմը։
Ու հիմա ամենակարևորը, այդ տղան հայտարարում է, որ բարձրաստիճան ուժայինների կողմից իր դեմը դրած ձայնագրությունները 4 օր հետո հայտնվում է Նիկոլի ընտանեկան թերթի՝ ՀԺ-ի մոտ, որը և հրապարակվում է։
Այստեղից մի շարք հարցեր են առաջանում ուժայիններին ու քաղաքական իշխանությանը։
Նախ, ո՞ր ուժային կառույցն է եղել, որը ունեցել է ընդդիմադիրների խոսակցությունների բազմաթիվ գաղտնալսումներ։
Ո՞ր կառույցն է գաղտնալսել ընդդիմադիրներին ու ի՞նչ իրավական հիմքեր են եղել գաղտնալսումների համար։
Ու ամենակարևորը, այդ գաղտնալսումների ձայնագրությունները ուժային կառույցների մոտից ինչպե՞ս են հայտնվել Հայկական ժամանակ թերի տրամադրության տակ։
Արդյո՞ք դա նշանակում է, որ ուժային կառույցները իրենց գաղտնալսումներով առաջին հերթին կիսվում է Նիկոլի ընտանեկան թերթի հետ։
Սա պարզապես իրավական վակխանալիա է, հաջորդ քայլով Նիկոլը ստալինյան «Եռյակներ» է ստեղծելու ու 3 ՔՊ-ական` ընդդիմադիրներին գնդակահարելու որոշումներ են կայացնելու։
Արդյոք դատախազությունը չի ուզում այս հայտարարությունների հիման վրա քրեական վարույթ սկսել ու պարզել, թե օրինակ, ուժայինները ի՞նչ հիմքով են գաղտնալսումներով կիսվում Փաշինյանների ընտանեկան թերթի հետ։
Հ․Գ․ Բայց այդ հարցազրույցի ամենամառազմատիկ պահն այն է, որ Գագիկ Բեգլարյանի մոտ վարչության պետք աշխատած Պետրոսյան Սուրենը խոսում է նախկին իշխանությունների դեմ»։