Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանը գրում է․
«Ուղղակի խոսքեր չկան...
Նոր կարդացի, որ Ագրարային համալսարանի ռեկտորի պարտականություննները կատարող՝ պրոռեկտոր Հրաչիկ Զաքոյանը առաջարկել է իր աշխատավարձը 2023 թվականի դեկտեմբերի 25-ից 855 հազար դրամից դարձնել 1 մլն 275 հազար դրամ:
Այս նույն անձանավորությունը մի քանի օր առաջ համալսարանի հոգաբարձուների խորհրդին առաջարկել է փակել՝ Շիրակի ակադեմիկոս Մ. Թումանյանի անվան 102-ամյա գյուղատնտեսական քոլեջը: Միլիոնից բարձր աշխատավարձի նկատմամբ հակում ունեցող սույն անձը իր առաջարկը պայմանավորել է այն հանգամանքով, որ քոլեջը չի կարողանում ապահովել ինքնաֆինասավորում և համալսարանը 2023թ. քոլեջին աջակցել է 17 միլիոն դրամով, ուստի առաջարկում է խորհրդին՝ դիմել ԿԳՄՍ նախարարությանը, հնարավորինս շտապ քոլեջի ծանր բեռից համալսարանին ազատելու միջնորդությամբ:
Ստացվում է, որ Զաքոյան Հրաչիկը ԿԳՄՍ-ին առաջարկում է 102 տարեկան ուսհաստատությունը փակել, որ համալսարանը կարողանա տանել ռեկտորի պարտականությունները կատարողի աշխատավարձի ծանր բեռը:
1922 թվականին այս շենքում սկսեց գործել այն հաստատությունը, որը ցանկանում են փակել 2024 թվականին»: