Փոխարժեքներ
19 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանը գրել է.
«Գյումրիում իշխանությունը պահելու Նիկոլ Փաշինյանի միակ հույսը ոստիկանական սվիներն են: Ամբողջ իրավապահ համակարգին մարտի է նետել: Նիկոլի ուղարկած ոստիկանների պատճառով արդեն մի քանի ժամ է պարալիզացված է «Մայր Հայաստան» դաշինքի շտաբի աշխատանքները: Դաշինքի ավագանու թեկնածու Էմմա Գրիգորյանին բերման են ենթարկել ու տարել են Երևան»:
Հիշեցնենք՝ վաղ առավոտից իրավապահ համակարգի ներկայացուցիչները Փաշինյանի երեկվա սպառնալից ելույթներից հետո «մասկի շոու» են սկսել և խուզարկում են «Մայր Հայաստան» դաշինքի Գյումրու գրասենյակը, համակիրների և շտաբի պետի բնակարանները։ Քիչ առաջ էլ հայտնի դարձավ, որ իրավապահները փորձում են ներխուժել քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի տուն։ Բերման է ենթարկվել «Մայր Հայաստան» դաշինքի թեկնածու Էմմա Գրիգորյանը, ով վատառողջ է և երկու անչափահասի մայր է։ Հայտնի էր դարձել, որ փաստաբան Հովհաննես Խուդոյանն ու պատգամավոր Արեգնազ Մանուկյանը մեկ ժամից ավելի է փորձում էին տեսնել Էմմա Գրիգորյանին, սակայն խոչընդոտում էին, թույլ չէին տալիս։ Այնուհետև հայտնի դարձավ, որ Էմմա Գրիգորյանին սկսել են հարցաքննել առանց փաստաբանի ներկայության, իբր վստահորդը հրաժարվել է։