Միասին կարող ենք
կարևոր
526 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-12 15:00
Քաղաքական

Եթե գտնենք խորհրդարանով ավելի արագ կհեռացնենք Փաշինյանին, կգնանք խորհրդարան. Սամվել Կարապետյան

Եթե գտնենք խորհրդարանով ավելի արագ կհեռացնենք Փաշինյանին, կգնանք խորհրդարան. Սամվել Կարապետյան

«Ուժեղ Հայաստանը» մանդատները կվերցնի, եթե կարծի, որ Նիկոլ Փաշինյանին այդ ճանապարհով ավելի արագ կհեռացնի իշխանությունից»,-Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ ճեպազրուցում  հայտարարեց կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

«Եթե մենք գտնենք, որ խորհրդարանով ավելի արագ կհեռացնենք Փաշինյանին, ուրեմն կգնանք խորհրդարան։ Եթե գտնենք, որ կարող ենք հեռացնել փողոցային պայքարով, ուրեմն կգնանք այդ ճանապարհով»,- նշեց Սամվել Կարապետյանը։

Սամվել Կարապետյանի համոզմամբ՝ Փաշինյանն ընտրություններում չի հաղթել։

«Եթե ՔՊ-ն վստահ է, թե իրենք հաղթել են, արդյունքները լեգիտիմացնելու համար պետք է համաձայնեն երկրորդ փուլի։ Հայաստանը պետք է ունենա լեգիտիմ իշխանություն, որ երկիրը զարգանա»,- ընդգծեց նա։

Ըստ Կարապետյանի՝ երկրորդ փուլն ավելի հեշտ կլինի, որովհետև ձայները փոշիացնողները չեն լինի։ Նա նաև հայտարարեց, որ «Ուժեղ Հայաստանը» դիմելու է Սահմանադրական դատարան։

«Դիմելու ենք 2 պահանջով՝ չեղարկել ընտրությունների արդյունքները, նշանակել նոր ընտրություններ կամ երկրորդ փուլ»,- ասել է Կարապետյանը։