Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն ասաց, որ երեկ Երևանում հնչած կրակոցները մտահոգիչ են ու դատապարտելի:
«Պետք է համապատասխան գործնական միջոցառումներ իրականացնել, որ ՀՀ տարածքում ՀՀ քաղաքացին պաշտպանված զգա, և, այս դեպքի հետ կապված, իրավապահ մարմինները մաքսիմալ բաց և հրապարակային վարույթ պետք է ընդունեն և ներկայացնեն, թե ինչ զարգացումներ են տեղի ունեցել»,- նշեց նա։
Հարցին՝ հնարավո՞ր է, վերջին կրիմինալ դեպքերից ելնելով, «Ծառուկյան» դաշինքը պահանջի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրաժարականը, Էնֆիաջյանը պատասխանեց. «Ցանկացած հակաօրինական գործողություն մեզ համար մտահոգիչ է, և որևիցե խնդիր ու խոչընդոտ չենք տեսնում` նմանատիպ խնդիրների մասին բարձրաձայնելու, ու եթե գտնենք՝ հասունացել է պահը, ապա նման ձևակերպումներով հանդես գալու ոչ մի խնդիր չի լինի»: