կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-14 20:10
Արցախ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Նիկոլը չհեռանա պաշտոնից, պաշտոնը կհեռացնենք իրենից․ Իշխան Սաղաթելյան

Եթե Նիկոլը չհեռանա պաշտոնից, պաշտոնը կհեռացնենք իրենից՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնած՝ «Արժանապատվության երթի» ժամանակ։

Ի՞նչ ճանապարհով՝ հարցին, Սաղաթելյանը պատասխանեց, որ իրենց անհանզանդության բողոքի զանգվածային ակցիաների միջոցով։

«Այսօր այդ ճանապարհին ենք ու այդ օրերը հեռու չեն։ Արդեն այսօր Նիկոլի հրահանգները չեն կատարում բազմաթիվ պետական մարմիններ, շարունակելու են չկատարել և Նիկոլը մնալու է այնտեղ նստած՝ իր ֆեյքերի հետ»,-ասաց նա։

Լրագրողները հարցեր ուղղեցին Փաշինյանի այսօրվա լայվից, ինչին Իշխան Սաղաթելյանը պատասխանեց․ «Նիկոլին եկեք չմեկնաբանեմ, Նիկոլ չկա, կա մի հատ ֆեյքերի պարագլուխ։ Եկեք խոսենք անելիքների մասին, եկեք խոսենք՝ մեր երկիրը ոնց ենք այս իրավիճակից հանելու»։

Նա հայտարարեց, որ այս երկրում թիվ մեկ ապատեղեկատվություն տարածողը Նիկոլն է, որը 2,5 տարի խաբել է ժողովրդին, ամեն առավոտ սուտ է ասել, պատերազմի 45 օրերի ընթացքում սուտ է ասել, հիմա էլ շարունակում է սուտ խոսել։

«Ինքը ստերի թագավորն է»,-արձանագրեց Իշխան Սաղաթելյանը։

Նա տեղեկացրեց, որ այս օրերին Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը անընդհատ ստանում է նամակներ, կոչեր, որ՝ անհրաժեշտ է դիմել գործողությունների։

«Մենք համաձայն ենք մեր քաղաքացիների հետ, հիմա մենք ունենք գործողությունների շարք, այս պահին էլ այս երթը բխում է այդ շարքից»,-ասաց նա։

Իշխան Սաղաթելյանը նաև տեղեկացրեց, որ իրենք ամեն երեկո ունենալու են նաև հարթակ՝ յուրաքանչյուր օր երթերից հետո հավաքվելու են, քննարկելու են անելիքները։

«Հանգիստ եղեք՝ մեր գործողություններով հասնելու ենք դրան, բայց Նիկոլի սադրանքներին չենք տրվելու»,-վստահեցրեց Սաղաթելյանը։

Նա նշեց, որ Նիկոլն այնքան սրիկա է, որ, իմանալով իրենց հանրահավաքի նշանակված օրը, այդ օրը հայտարարել է սուգ․ «45 օր ինչի՞ սուգ չէր հայտարարում։ Այսինքն, նույնիսկ սուգն է օգտագործում իր քաղաքական նպատակների համար»։

Հարցին՝ արդյո՞ք իշխող թիմի պատգամավորները կմիանան ընդդիմադիր շարժմանը, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց․ «Իշխող խմբակցության պատգամավորները գերի են ընկել Նիկոլի ձեռքը, յուրաքանչյուր հարմար առիթի՝ իրենք պետք է ազատվեն այդ գերությունից, մենք իրենց այդ առիթը և հնարավորությունը կտանք»։

Մանրամասն՝ տեսանյութում․