|
Փոխարժեքներ
11 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.42 |
| EUR | ⚊ | € 424.9 |
| RUB | ⚊ | ₽ 5.0964 |
| GBP | ⚊ | £ 492.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.76 |
Եվրամիության երկրների ղեկավարները կարող են հունիսի 18-19-ի գագաթնաժողովում պաշտոնապես գործարկել ԵՄ-ին Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցելու բանակցությունների առաջին կլաստերի բացման գործընթացը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին Եվրախորհրդի ղեկավար Անտոնիու Կոշտան հայտարարել է հանդիպման մասնակիցներին հղած հրավեր-նամակում։
«Ես սպասում եմ, որ մենք կկարողանանք ողջունել Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության շուրջ բանակցություններում ղեկավարների առաջին կլաստերի բացումը, որը կարևոր ուղենիշ կդառնա դեպի ԵՄ նրանց ճանապարհին», - ասվում է փաստաթղթում։
Կոշտայի խոսքով, այդ քայլը թույլ կտա «վերջ դնել երկարատև փակուղուն» երկու երկրների բանակցային գործընթացում և նոր խթան կստեղծի Եվրամիության ընդլայնման քաղաքականության համար։
ԶԼՄ-ներն ավելի վաղ հաղորդել էին, որ ԵՄ-ի երկրներն սկսել են քննարկել Ուկրաինայի, Մոլդովայի և Բալկանների համար «երկրորդ կարգի անդամակցության» պարամետրերը, ինչը զգալիորեն կսահմանափակի նոր անդամների իրավունքները։
Կոշտայի խոսքով, Ուկրաինան կդառնա հանդիպման կենտրոնական թեմաներից մեկը։ Քննարկումներից առաջ Վոլոդիմիր Զելենսկին տեսակապով կդիմի ԵՄ-ի ղեկավարներին։