|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Կոստա Ռիկայի մեծ մասում, ինչպես նաև մայրաքաղաք Սան Խոսեում, արտակարգ դրություն է հայտարարվել երկրի խոշորագույն հրաբուխներից մեկի պարբերաբար կրկնվող ժայթքումների պատճառով:
Ինչպես հայտնում է The Independent-ը` մեջբերելով երկրի Արտակարգ իրավիճակների պետական հանձնաժողովի հայտարարությունը, մի քանի օր շարունակ Տուրիալբա հրաբխից շարունակաբար ժայթքումներ են տեղի ունենում, որի ընթացքում մոխրի հաստ շերտեր են արտանետվում:
Արտակարգ դրությունը հայտարարվել է, երբ Տուրիալբայի ժայթքումների հետևանքով մեկ օրով երկրում հետաձգվել են բոլոր միջազգային թռիչքները:
Արտակարգ իրավիճակների պետական հանձնաժողովը վտանգի կանաչ աստիճան է հայտարարել երկրի բնակելի տարածքի 70 տոկոսում:
Տուրիալբան 3340 մետր բարձրություն ունի և ձգվում է 300 կմ տարածությամբ: 2014-ին այն մոխիր էր ժայթքել5.8 կմ երկարությամբ բարձրությամբ, որը հրաբխի ամենամեծ ժայթքումն էր 1866-ից ի վեր: