|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Մունդիալ 2014: D խումբ: Իտալիայի հավաքականը մրցեց Կոստա Ռիկայի հավաքականի հԵտ, որն առաջին տուրում կարողացել էր անակնկալ հաղթանակ տոնել ուրուգվայցիների նկատմամբ: Խմբում ստեղծված իրավիճակն այնպիսին էր, որ Անգլիայի հավաքականը երեկվա պարտությունից հետո միայն պետք է սպասեր իտալացիների հաղթանակին, որպեսզի հույսեր պահպաներ 1/8 եզրափակիչ դուրս գալու համար: Սակայն այս խաղում Կոստա Ռիկայի ֆուտբոլիստները մարզական սխրանք գործեցին՝ նվազագույն հաշվով առավելության հասնելով աշխարհի չեմպիոնի հավակնորդներից մեկի նկատմամբ: Խաղի միակ գնդակը խփեց Բրայան Ռուիսը՝ 44-րդ րոպեին: