Միասին կարող ենք
կարևոր
757 դիտում, 55 րոպե առաջ - 2026-06-02 12:05
Քաղաքական

Կարո՞ղ ենք Ալեն Սիմոնյանի ասածը համարել ինքնախոստովանություն՝ ՀՀ քրեական օրենսգրքի և սահմանադրության խախտման տեսանկյունից․ քաղաքագետ

Կարո՞ղ ենք Ալեն Սիմոնյանի ասածը համարել ինքնախոստովանություն՝ ՀՀ քրեական օրենսգրքի և սահմանադրության խախտման տեսանկյունից․ քաղաքագետ

Քաղաքագետ Նինա Մարգարյանը գրում է. «Այն, որ Ալեն Սիմոնյանը լավ դեմագոգ է, բայց դրանով նրա դրական կողմերն ավարտվում են, ակնհայտ էր։ Բայց Աննա Գրիգորյանի հետ բանավեճում նա մի այնպիսի հայտարարություն արեց, որը պարզապես հերթական անգամ «քննարկեցինք, գնացինք առաջ» սկզբունքով չի կարելի դիտարկել։

Մինչեւ 2020թ. Գորիս-Կապան՝ Մ2 մայրուղին ռազմավարական, միջպետական նշանակություն ունեցող մեր հիմնական ճանապարհային անոթներից էր, որը կապում էր մեզ Իրանի հետ։

Երբ ճանապարհի մի մասն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ, մենք բավականին լուրջ խնդիրներ ենք ունեցել՝ կապված այդ թվում բեռնափոխադրումների հետ, ինչի արդյունքում ստիպված էինք վերադասավորել երթևեկությունը տեխնիկական պահանջներին չհամապատասխանող Թաթև-Աղվանի հատվածով, որի վերանորոգման վրա մեծ գումարներ են ծախսվել։ Զգալի վնաս էին կրում նաեւ Իրանի վարորդները, քանի որ ադրբեջանցիները իրենց մաքսակետում էին տեղադրել տվյալ հատվածում և միայն գումարի դիմաց էին թողնում շարունակել իրենց երթևեկությունը։

Հիմա որ Սիմոնյանն ասում է «մեր պահանջով..», դա կարո՞ղ ենք դիտարկել ՀՀ Քրեական օրենսգրքի 421 Հոդվածի՝ «Տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողություն», ինչպես նաև Սահմանադրության 205 հոդվածի խախտման տեսանկյունից, Սիմոնյանի ասածը համարելով ինքնախոստովանություն»։