Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խորհրդարանում «Ելք»-ի նախաձեռնությամբ մեկնարկած` ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին լսումների ժամանակ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանն ասաց, որ, չնայած այն հանգամանքին, որ ՌԴ-ն զենք է վաճառում Ադրբեջանին, ինչն անընդունելի է, Հայաստանը ՌԴ-ի հետ կնքած համաձայնագրերով ավելի էժան գնով է զենք ձեռք բերում:
«ՌԴ-ն զենք է վաճառում Ադրբեջանին, ինչը շատ վատ է, բայց մենք մեր ազգային անվտանգությունը կարողանում ենք ապահովել՝ ձեռք բերելով զինատեսակներ շատ ավելի էժան գներով: Այդ առումով այսօր ՀԱՊԿ-ին մեր անդամագրումը արդյունավետ է», - ընդգծեց պատգամավորը:
Նա նշեց, որ միությունում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք պետք է լուծել, սակայն ԵԱՏՄ-ն նոր հնարավորություն է Հայաստանի համար: «Պատկերացրեք, որ ԵԱՏՄ անդամ չէինք, ՌԴ-ի հետ չէինք կարող ունենալ տնտեսական հարաբերություններ, ո՞ւր էր արտահանվելու գյուղմթերքը»,- ասաց նա:
Խոսելով նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրված ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի մասին՝ Նիկոյանն ընդգծեց, որ դա ՀՀ արտաքին քաղաքականության հաղթանակն էր: «Հայաստանը ցույց տվեց, որ ինքնիշխան պետություն է ու ինքն է կառուցում իր արտաքին հարաբերությունները»,- ասաց նա: