|
Փոխարժեքներ
28 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.05 |
| EUR | ⚊ | € 428.34 |
| RUB | ⚊ | ₽ 5.1797 |
| GBP | ⚊ | £ 494.66 |
| GEL | ⚊ | ₾ 137.83 |
«Հայաստան» դաշինքի անդամ, փաստաբան Ռուբինա Պետրոսյանը գրում է․
«Տոնացույցում առանձնահատուկ օր է:
1917 թ. վերջին հայ ժողովրդի գլխին կախվել էր 1915 թ. կրկնության վտանգը։ Հայաստանը գտնվում էր գրեթե ամբողջական շրջափակման մեջ:
Երբ 1918 թ. մայիսի 19-ին Ազգային խորհրդում հարց բարձրացվեց Երևանից հեռանալու մասին, Արամ Մանուկյանը վճռականորեն մերժեց` նշելով. «….ոչ մի նահանջ ոչ մի գծի վրա…»։
Այս սկզբունքը իրական առաջնորդի, անվտանգության երաշխավորի գլխավորութամբ կրկին կգործի նաև հիմա՝ Ո՛Չ ՄԻ ՆԱՀԱՆՋ Ո՛Չ ՄԻ ԳԾԻ ՎՐԱ:
1918 թ. Մայիսյան հերոսամարտերում հայոց զենքը պսակվեց փառքով, թուրքական զորքերին հասցվեց ջախջախիչ, հարգանք պարտադրող հակահարված:
Մայիսյան հերոսամարտերը կրկնություն են ունենալու, հայ ժողովուրդը պատմության նոր՝ ՀԱՂԹԱԿԱՆ փուլ է թևակոխելու՝ իբրև հաղթանակած ժողովուրդ:
Եվ այդ ՀԱՂԹԱԿԱՆ կրկնության կերտողը, երաշխավորն ու հաղթողը հունիսի 7-ին ԴՈՒ՛ ԵՍ ԼԻՆԵԼՈՒ ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑ: Դու քո ընտրությամբ կտրելու ես այս ուրացման, հանձնման շղթան, դառնալու ես անկախ պետականության երաշխավորը»: