|
Փոխարժեքներ
27 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.05 |
| EUR | ⚊ | € 428.34 |
| RUB | ⚊ | ₽ 5.1797 |
| GBP | ⚊ | £ 494.66 |
| GEL | ⚊ | ₾ 137.83 |
«Վտանգները լուրջ են: Գիտակցո՞ւմ են, թե չէ շատերը՝ ես չգիտեմ: Իմ տպավորությունն այն է, որ այս իշխանությունը չի գիտակցում, թե ուր է մեզ տանում: Ուղղակի չի գիտակցում: Այսօր, երբ մեքենայով գալուց նայեցի լրահոսը, այն հայտարարությունները, որոնք Ռուսաստանից են հնչեցվում, իմ մեջ լուրջ մտահոգություն առաջացրին: Ես մոտ երկու ամիս առաջ դրա մասին խոսում եմ. խոսում եմ՝ մի՛ հրահրեք, մի՛ բզեք, զգո՛ւյշ եղեք, այդ երկրից շատ բան է կախված մեր ժողովրդի բարեկեցության առումով։ Թե ինչ են ուզում՝ չգիտեն: Ուրեմն պետք է հասկանանք, որ այս ընտրությունը նաև ճակատագրական է, իսկապես ճակատագրական է: Մենք եթե ուզում ենք նոր արհավիրքներ չունենալ Հայաստանում, ուրեմն 16-ը մերժում ենք, 17-ին քվեարկում ենք»,- այս մասին Մալիշկայում «Հայաստան» դաշինքի քարոզարշավի ժամանակ ասաց դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։