Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր առաջին անգամ ԱԺ էր եկել դեկտեմբերի 2-ին թիվ 35 ընտրատարածքի լրացուցիչ ընտրություններում հաղթած ՀՀԿ-ական գործարար Արման Սահակյանը: Նա թեեւ շտապում էր, բայց համաձայնեց պատասխանել Yerkir.am-ի հարցերին:
-Պարո'ն Սահակյան, նախ շնորհավորում եմ հաղթանակի կապակցությամբ, ըստ էության` սպասված:
-Իհարկե, սպասված էր: Ես հասկանում էի, որ կհաղթեմ:
- Այդուհանդերձ, ՀԱԿ թեկնածուն թե' քարոզարշավի ընթացքում, թե' ընտրությունների օրը եւ թե' դրանից հետո խոսում էր ընտրախախտումների մասին:
-Հետընտրական պրոցեսներն ապացուցեցին, որ բացարձակ որեւէ խախտում չի եղել, այդպես մտածելու որեւէ հիմք չկա: Անգամ ընտրության օրը ասացին, որ ընտրակաշառք է բաժանվում, ես ասացի` կա'մ ապացույցներ ներկայացրեք, կա'մ ներողություն խնդրեք, բայց ո'չ այն եղավ, ո'չ էլ` այն:
-Ստացվում է` մաքուր եւ արդար ընտրություննե՞ր էին, առանց որեւէ ընտրախախտմա՞ն:
-Միանշանակ: Շատ լավ ընտրություններ էին, ցավոք, որ մասնակցության ցուցանիշն էր ցածր, դա էլ պայմանավորված էր այն հանգամանքով, որ լրացուցիչ ընտրություններ էին:
-Իսկ գուցե մասնակցության ցածր ցուցանիշը պայմանավորած էր մարդկանց հիասթափությա՞մբ:
-Դա էլեմենտար մաթեմատիկա է: Բոլոր լրացուցիչ ընտրություններում մասնակցության ցուցանիշը քիչ է, որովհետեւ համապետական ընտրություններին բոլոր կուսակցությունները մասնակցում են, ագիտացիա են անում, էներգետիկան, միջավայրը լրիվ ուրիշ է լինում:
-Քարոզարշավ արեցի՞ք:
-Բա իհարկե:
-Ինչպե՞ս անցավ:
-Նորմալ, ոնց պլանավորել էինք` ակտիվ հանդիպումներ բոլոր համայքներում, դպրոցներում, բակերում:
-Ի՞նչ խոստումներ եք տվել Ձեր ընտրողներին:
-Ես խոստումներ տալու բնավորություն չունեմ:
-Բայց այդպես լինո՞ւմ է. պատգամավորի ցանկացած թեկնածու ընտրողի հետ հանդիպելիս խոստանում է, որ այս, այս խնդիրները կլուծի ընտրվելու դեպքում:
-Ես չգիտեմ` ով է խոստում տալիս, ով` ոչ, ես բացարձակ խոստում չեմ տվել:
- Այդ դեպքում հանուն ինչի՞ են Ձեր օգտին քվեարկել:
- Ես ծրագրեր եմ ներկայացրել: Հանուն նրա, որ հավատացել են, որ որոշակի փոփոխություններ կատարել... Խոստացել եմ լավ աշխատել:
-Ո՞րն է լինելու Ձեր առաջին օրենսդրական նախաձեռնությունը, որով պատրաստվում եք հանդես գալ:
-Ես նման տաբուներով չեմ ապրում` առաջինը, վերջինը, կարեւոր, ոչ կարեւոր, տեղի բնակչության թիվ մեկ խնդիրը գործազրկությունն է, եւ բնականաբար, աշխատելու եմ այդ ուղղությամբ: Ավելի ստրատեգիական կամ ինստիտուցիոնալ լուծումներ եմ տեսնում, որի արդյունքում հնարավոր է վիճակը Գյումրիում շտկել:
-Պարո'ն Սահակյան, Ձեզ համար սպասելի՞ էր, որ Գյումրու ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանը կսատարի հենց Ձեզ:
-Ցանկացած, առավել եւս Սամվել Բալասանյանի սատարումից ես ավելի շատ ոգեշնչվել եմ, եւ ինձ համար շատ հաճելի էր, դրական լիցքեր տվեց, իհարկե, միայն ուրախ եմ դրա համար:
-Առջեւում Ամանոր է, ինչպե՞ս եք նշելու:
-Դեռ վերջնական չեմ որոշել: Հնարավոր է` ընտանիքի հետ մեկնեմ արտասահման:
- 2013թ.-ին Ձմեռ պապից ի՞նչ եք ուզելու:
-Ոչ մի բան, պետք է աշխատել: Ձմեռ պապից ուզելով` բան դուրս չի գա:
Ագնեսա Խամոյան