|
Փոխարժեքներ
10 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Որքան շատ ես տալիս կյանքում, այնքան շատ ես ստանում. ТАСС-ին տված հարցազրույցում ասել է ռուսաստաբնակ հայտնի գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը:
Նա նշում է, որ միշտ ճիշտ է համարել ինչ-որ բանով կիսվելը: «Չէ որ միայն փողերը չեն կիսում, կարելի է կիսել երջանկությունը, հաջողությունը: Կյանքում միշտ այդպես է` որքան շատ ես տալիս, այնքան շատ ես ստանում»,- ասել է Վարդանյանը:
Խոսելով բարեգործության մասին` նա նշել է, որ սոցիալական կայունության համար պատասխանտու է ոչ միայն պետությունը: «Վերնախավն իր պարտականություններն ունի և պետք է ստեղծի հասարակության հավասարակշռությանը նպաստող նյութական ռեսուրսների, փողերի, գիտելիքների վերաբաշխման մեխանիզմներ»,- ասել է Վարդանյանը: