Փոխարժեքներ
26 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.33 |
EUR | ⚊ | € 443.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7267 |
GBP | ⚊ | £ 519.57 |
GEL | ⚊ | ₾ 142.02 |
Իրանի ԱԳՆ-ն ցանկանում է Օմանում անուղղակի բանակցություններում տեսնել ԱՄՆ-ի արդար և իրատեսական համաձայնության պատրաստակամությունը գործարք կնքելու համար։ Ինչպես տեղեկացնում է «TACC»-ը, այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
«Արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և նրան ուղեկցող պատվիրակությունը ժամանել են Մուսկատ՝ մասնակցելու իրանա-ամերիկյան բանակցությունների երրորդ փուլին, որն անցկացվում է Օմանի արտգործնախարարի միջնորդությամբ։ Մենք վճռական ենք պաշտպանելու ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման Իրանի ժողովրդի օրինական և արդար իրավունքները, և միևնույն ժամանակ մենք պատրաստ ենք ողջամիտ քայլեր ձեռնարկել մեր միջուկային ծրագրի բացառապես խաղաղ բնույթի վերաբերյալ երաշխիքներ տրամադրելու համար: Մեզ համար առաջնահերթություն է Իրանի ժողովրդի դեմ ապօրինի և անմարդկային պատժամիջոցների օբյեկտիվ և արագ դադարեցումը։ Մնում է տեսնել, թե մյուս կողմը որքանով է լուրջ և պատրա՞ստ է գալ արդար և իրատեսական համաձայնության»,- ասել է Էսմայիլ Բաղային։