Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Ազգային օրակարգ» կուսակցությունը հայտնում է, որ, համաձայն ազգային-ազատագրական պայքարի համատեքստում նախաձեռնած համախմբման գործընթացի (տես՝ կուսակցության խորհրդի հունիսի 23-ի հայտարարությունը), խորհրդակցություններ է սկսել ազգայնական ուժերի և առանձին անհատների հետ։
Կուսակցության հայտարարությունում նաեւ ասվում է.
«Հանդիպումների ընթացքում հստակեցվում են պայքարի ծրագրային նպատակներն ու փուլային առաջնահերթությունները, համաձայնեցվում են գործակցային հնարավոր ձևաչափերն և համատեղ անհրաժեշտ գործողությունները։
Ներկա փուլում ազգային-ազատագրական պայքարի հիմնական առաջնահերթությունների մասին մեր ծրագրային դիրքորոշումը հետևյալն է՝
1. Կասեցնել եռակողմ՝ Պուտին-Ալիև-Փաշինյան հայտարարությունների իրականացումը, ինչը ենթադրում է՝
ա) թույլ չտալ սահմանագծում և սահմանազատում Ադրբեջանի և Թուրքիայի հետ,
բ) թույլ չտալ սահմանների ճանաչում Թուրքիայի և Ադրբեջանի հետ, ինչով փաստացիորեն միջազգային իրավունքի ուժ է տրվելու Լենին-Աթաթուրք համաձայնությամբ կնքված Մոսկվայի և Կարսի ապօրինի պայմանագրերին,
գ) թույլ չտալ հաղորդակցման ուղիների և/կամ «միջանցքի» հնարավոր բացում Թուրքիայի և Ադրբեջանի հետ/միջև։
2. Չճանաչել Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքները որպես վերջնական, հետևողականորեն նախապատրաստել և անհրաժեշտը ձեռնարկել մինչ սեպտեմբերի 27-ի իրավիճակը վերականգնելու ուղղությամբ։
3. Քայլեր ձեռնարկել տարածաշրջանային և աշխարհաքաղաքական շահագրգիռ կենտրոնների հետ անմիջական ու արդյունավետ հարաբերություններ ձևավորելու ուղղությամբ։
Միաժամանակ կուսակցությունը վերահաստատում է իր հանձնառությունը ընկերակից կազմակերպությունների հետ միասին Հայաստանը ազատագրել տիրող ապազգային և հակապետական իշխանական համակարգից, ու այդ շրջանակում պատրաստակամ է արձագանքել համագործակցության վերաբերյալ բոլոր համարժեք առաջարկներին»։