|
Փոխարժեքներ
19 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.19 |
| EUR | ⚊ | € 422.02 |
| RUB | ⚊ | ₽ 5.0067 |
| GBP | ⚊ | £ 487 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հայաստանը լիովին կարող է կորցնել ԵԱՏՄ-ին անդամակցությունից ստացած առավելությունները՝ Երևանի հակառուսական հայտարարությունների, ռուսաց լեզվի հալածանքների և Ռուսաստանի թշնամիների հետ մերձեցման պատճառով, ինչը Մոսկվան չի կարող անտեսել։ Այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին նա հայտարարել է «Հայաստանն առանց Ռուսաստանի և Ռուսաստանն առանց Հայաստանի. պատճառներ, արդյունքներ և հետևանքներ» թեմայով կլոր սեղանի շրջանակներում։
«Այն առավելությունները, որոնցից օգտվում էր Հայաստանը, և որոնք Հայաստանի ներկայիս ղեկավարությունն օգտագործում էր նաև ներքին քաղաքականության մեջ՝ կապված ԵԱՏՄ անդամակցության հետ, կարող են շատ հեշտությամբ անհետանալ։
Դա պայմանավորված է նրանով, որ հակառուսական բնույթի հայտարարությունները, ռուսաց լեզվի հալածանքները, կտրուկ հակառուսական արտահայտությունների փորձերը, ինչպես նաև Զելենսկու հետ ջերմ գրկախառնությունները, բնականաբար, չեն կարող անպատասխան մնալ Ռուսաստանի Դաշնության կողմից»,- ասել է պատգամավորն՝ ընդգծելով, որ ՌԴ-ն հետևողականորեն միջոցներ կձեռնարկի խելքի բերելու այն հայ քաղաքական գործիչներին, ովքեր որոշել են, թե կարող են յոլա գնալ առանց Ռուսաստանի։