կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-18 09:21
Քաղաքական

Զինադադարի խախտումների անպատժելիության պատճառով միջազգային միջնորդները կարող են կորցնել իրենց մանդատը. «168 ժամ»

Զինադադարի խախտումների անպատժելիության պատճառով միջազգային միջնորդները կարող են կորցնել իրենց մանդատը. «168 ժամ»

««Զինադադարի խախտումների անպատժելիությունն արդեն իսկ լայն տարածում է գտել, և միջազգային միջնորդները պետք է գործի անցնեն, այլապես կարող են ամբողջությամբ կորցնել իրենց մանդատը»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է անգլիացի քաղաքագետ, Լոնդոնի «Հաշտեցման ռեսուրսներ» («Conciliation Resources») կազմակերպության Կովկասյան ծրագրի ղեկավար Լոուրենս Բրոյերսը՝ խոսելով նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի մասին: Փորձագետի գնահատմամբ՝ ադրբեջանական այդ սադրանքի նպատակը ղարաբաղյան խնդրի մասին աշխարհին հիշեցնելն էր, ու թեև հայկական ուղղաթիռը խոցելն Ադրբեջանում համարում են հաջողություն, իրականում այն բացահայտում է Ադրբեջանի ռազմավարական տեսլականի բացակայությունը:

 

«Միջազգային խաղացողներն արդեն իսկ խիստ քննադատության են ենթարկվել հայ մեկնաբանների կողմից՝ կողմերի միջև հավասարության նշան դնելու և զինադադարը խախտողի անունը չշեշտելու համար: Ադրբեջանը կարող է սրան պատասխանել, թե դա տեղի է ունեցել օկուպացված տարածքում, բայց այդ դեպքում ի՞նչ արժեք ունի Ադրբեջանի խոստումը զինադադարի ռեժիմին հավատարիմ մնալու վերաբերյալ: Ադրբեջանն այս նեղմիտ ռազմավարության պատճառով կարող է ընդհանրապես իրեն անկյուն մղել»,- նշել է Լ Բրոյերսը»,- գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։