Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից հրաժարվելը Հայաստանի համար անշահավետ կլինի, կհակասի երկրի շահերին, РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։
Հունվարի 1-ին ԵԱՏՄ նախագահությունը Ռուսաստանից փոխանցվել է Հայաստանին։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ՀՀ-ն շարունակում է զարգացնել փոխգործակցությունը տնտեսական համագործակցության շրջանակում հենց այս համատեքստում՝ «ձգտելով կանխել եվրասիական ինտեգրման քաղաքականացման բոլոր փորձերը»:
Պանկինի խոսքով՝ ԵԱՏՄ շրջանակում համագործակցությունն արդյունավետ է Հայաստանի համար, երկիրը վերջին մի քանի տարիների ընթացքում միության շրջանակում առաջատար է դարձել այնպիսի ցուցանիշներով, ինչպիսիք են ՀՆԱ աճը, ներդրումները հիմնական կապիտալում, կատարված շինարարական աշխատանքների ծավալը և այլն:
«Այս ամենը մեծապես հնարավոր է դարձել միության ներսում միասնական շուկայի, աշխատանքային ռեսուրսների տեղաշարժի ազատության, ձեռնարկությունների բացման ընթացակարգի պարզության, էներգակիրների մատակարարման արտոնյալ պայմանների և այլնի շնորհիվ։ Այսպիսով, տնտեսական տեսակետից միությանն անդամակցությունը, անշուշտ, ձեռնտու է Երևանին, և դրանից հրաժարվելը, մեր կարծիքով, կհակասի երկրի շահերին»,- ասաց դիվանագետը։
Պանկինն ավելացրել է, որ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած առաջնահերթությունները համահունչ են ինտեգրացիոն շինարարության ոլորտում մեր մոտեցումներին, մենք հավատարիմ ենք արդյունավետ համագործակցությանը։