Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ»-ը գրում է. «Ի՞նչ տվեց մեր երկրին ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի հերթական նիստը, որ Երևան էր բերել անդամ բոլոր երկրների ղեկավարներին, և որին հրավիրյալներ Իրանի նախագահն ու Սինգապուրի վարչապետը, նաև դիտորդ-պետություն Մոլդովայի նախագահը մասնակցեցին:
Աշխարհի լիդերներից այս յոթնյակը, ըստ ամենայնի, դժգոհ չի գնա մեր երկրից: Հասցրին թերևս Երևանին էլ ծանոթանալ, «Թումո» կենտրոնում լինել, նույնիսկ միասին սելֆիներ անել: Նախագահներ եղան, որ նրանց ավտոշարասյունն էլ Սևանից հետդարձի ճանապարհին չխուսափեց լրագրողների տեսախցիկից…
Որոշեցին ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի հաջորդ նիստը Սանկտ Պետերբուրգում անցկացնել: Իսկ երևանյան նիստում, ինչպես սովորաբար լինում է ԵԱՏՄ այս հավաքներում, տնտեսական գործակցության բազմաթիվ փաստաթղթեր ստորագրեցին:
ԵԱՏՄ երկրները Սինգապուրի հետ ազատ առևտրի համաձայնագիր կնքեցին, Սինգապուրի վարչապետը գոհ մնաց, երկու տարի այդ բանակցությունների մեջ էին: Այս միության անդամ 5 պետությունները համաձայնության եկան միասնական ֆինանսական շուկայի հայեցակարգի շուրջ: Եվ թերևս ամենաէականը մեզ համար. ռուսական գազի հնարավոր թանկացման մասին եղա՞ն քննարկումներ, հերքվեցի՞ն համառ լուրերը ռուսական գազի 30-տոկոսից ավելի թանկացման մասին: Հստակ հայտնի է մի բան. բանակցությունները շարունակվում են:
Իսկ Իրանի նախագահ Հասան Ռոհանի-ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան հանդիպմանն էլ նախագահ Ռոհանին պատրաստակամություն է հայտնել ընդլայնել «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի ծավալները»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։