|
Փոխարժեքներ
25 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.01 |
| EUR | ⚊ | € 428.44 |
| RUB | ⚊ | ₽ 5.1334 |
| GBP | ⚊ | £ 496.45 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Եթե ավելի կոնկրետ ու առարկայական
Ռեալ պոլիտիկի տեսանկյունից հետխորհրդային երկրները Արևմուտքին առհասարակ հետաքրքրել են երկու հիմնական բաղադրիչների մասով՝ դա նրանց՝ ՌԴ-ի դեմ պայքարում օգտագործելն է, և այդ երկրներում ռազմավարական հումքային ռեսուրսների առկայությունը:
Ու ամենևին կարևոր չէ, թե այդ գործակցության, իսկ փաստացի օգտագործված լինելու վիճակի արտաքին փաթեթավորումը ինչ է՝ դեմոկրատիայի տարածում , թե ասենք՝ ահաբեկչության դեմ պայքար ... դրանից իրերի բովանդակությունը չի փոխվում:
Միամտություն է կարծել, թե այս ամենը «Արևմուտքի տակ պառկելու հակված պետությունների» ղեկավար կազմերը, էլիտաները չգիտեն կամ չեն հասկանում.
ուղղակի անհատական կաշառքները, ինչ որ արտոնություններ, շանտաժի միջոցները, անձնական կյանքի հեղինակազրկող ինֆոմացիաների տիրապետելը արդյունավետ գործիքներն են, և «օգնում են» այդ էլիտաներին սեփական երկրների ապագան դնել ոչնչացման սեղանին ...
Նախկինում՝ Վրաստանը, ներկայումս Ուկրաինան, Մոլդովան դրա դասական օրինակներ են.
ի՞նչ մնաց այդ պետություններից՝ բացառապես արտաքին փաթեթավորում, առանց բովանդակության: Նրանք դարձան оренда-ով վերցված պետություններ. պետություններ, որ բացահայտ կառավարվում են դրսից ընդդեմ Ռուսաստանի ...
Այսօր, ի շնորհիվ Ն.Փաշինյանի, Հայաստանն է ընտրել այդ ինքնաոչնչացման ուղին. եթե Ուկրաինան, ասենք, մի քիչ ավելի հետաքրքիր էր ԵՄ-ին ու ԱՄՆ-ին, ուներ ՀՀ-ի հետ աննախադեպ ծավալի ռեսուրսներ ու բանակ, ապա մեր դեպքում առճակատումը ռուսների հետ կատաստրոֆիկ է լինելու ինչպես պետականազրկման առումով, այնպես էլ կենցաղային հայի գոյության, զրկանքների առումով ... մարդիկ ապրելու են ֆանտաստիկ ՎԱՏ:
Տնտեսապես, ռազամտեխնիկապես, անվտանգային առումով համապարփակ կախված լինելով ՌԴ-ից՝ Հայաստանը իր՝ ՌԴ-ի դեմ աշխատելու ծառայություններն է առաջարկում Արևմուտքին և հատկապես դրա թրքական հատվածին:
Սա գեպոլիտիկ ինքնասպանություն է, որ մի անգամ արդեն ապրել ենք 20-ի դարասկզբին. այս անգամ մեզանից թաց հետք չի մնա: Սա է հարցը ...
Սովորական քաղաքացին, ով այս ամենում ամենից խոցելին է, իր կաշվի վրա ամենակոշտ ձևով է զգալու նման քայլերի ողբերգականությունը: Այն, ինչի մասին ամեն օր ամենից տարբեր մակարդակներում զգուշացնում է ՌԴ-ն, դրանք առաջինը հարվածելու են հենց սովորական հային.
սակայն իրավիճակը լուծելու ու փրկելու գործիքներ դեռ կարծես կան և դա հունիսի 7-ի ընտրություններին մեծ մասնակցությունն է և ճիշտ ընտրությունը:
Իսկ ճիշտ ընտրությունը դա ընդդիմադիր 3 միավորներից որևէ մեկին ընտրելն է:
Ամենից շատ տուժելու է սովորական քաղաքացին, սակայն հենց նրա ձեռքում է փրկության բանալին դա ընտրության գնալն է ու երկրին տեր կանգնելը:
Այս գիտակցումը մեզանում պետք է տարածել ու հասկանալ, որ այլ շանս չի լինելու ուղղակի...»։