Միասին կարող ենք
կարևոր
1129 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-23 16:12
Քաղաքական

Տո ա՛յ անմեղսունակ, որպեսզի ժողովուրդը որոշի մարդկանց լսելիքն ու ուղեղը չպիտի բռնաբարես. Արմինե Օհանյանը` Փաշինյանին

Տո ա՛յ անմեղսունակ, որպեսզի ժողովուրդը որոշի մարդկանց լսելիքն ու ուղեղը չպիտի բռնաբարես. Արմինե Օհանյանը` Փաշինյանին

«Հրապարակ»-ի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը գրում է․ «Հայաստանում միշտ եղել են քաղբանտարկյալներ, ավելի ճիշտ` մարդիկ, ում մեղադրանքներ չէին առաջադրվի, նման խիստ պատիժներ չէին նշանակվի և ամենակարևորը` առանց դատ ու դատաստանի չէին կալանավորի, եթե նրանք գործող իշխանությունների դեմ դուրս եկած չլինեին: Բայց իրեն նախկին քաղբանտարկյալ համարող Նիկոլ Փաշինյանը քաղաքական հայացքների համար հետապնդումների «մշակույթը» հասցրեց մի ուրիշ «կատարելության»:

Այն անպատկառությունն ու լպիրշությունը, որով այսօր քրեականացնում են քաղաքական գործունեությունը, մարդկանց հետապնդում կարծիք հայտնելու, անգամ ամենաչնչին քննադատություն այդ անձին ուղղելու համար, ուղղակի ապշեցուցիչ է: Այն, ինչ կատարվում է հատկապես 20 թվից հետո ոչ մի համեմատության եզր չունի նախորդ 30 տարում տեղի ունեցած քաղաքական հետապնդումների հետ (ես այս հարցում նաև անձնական «փորձ» ունեմ): Դրա համար են մարդիկ զուգահեռներ փնտրում 37 թվի կամ այլ երկրներում տեղի ունեցած դեպքերի հետ:

Իսկ այս փուլում, ինչպես ասում են` քողն երեսից իսպառ ընկել է: Իրեն հարց ուղղած արցախցուն կալանավորում են և դա այնքան անհեթեթ է, որ անգամ իրեն ծառայող քաղհասարակությունն է ընդվզում: Հարյուրավոր մարդիկ է կալանավորել տվել իր մրցակիցների շտաբներից, որ չկարողանան ընտրություններին պատրաստվել: Իր գլխավոր մրցակցին արգելել է տնից դուրս գալ, մարդկանց հետ շփվել, քանի որ մի տարի առաջ իր անձնական հրահանգով հետապնդում է սկսվել` մի նախադասության համար, որ հայերենի իմացությամբ ոչ մի մարդ հանցանք չի համարի, բացի ստորաքարշ մի քանի քննիչ-դատավորներից, որոնք իր հրամանով հարազատ ծնողներին էլ կկալանավորեն...

2 տարի առաջ ինչ որ նիստից ինչ որ տեղեկություններ, այն ժամանակ դեռ մեզ բարեկամ համարվող երկրից ինչ որ մեկին հայտնելու համար իր մյուս մրցակցի երկրորդ համարին` Անդրանիկ Թևանյանին է ընտրությունից 2 շաբաթ առաջ կալանավորում:

Եվ վերջապես, բերանն ամեն բացելուց ընդդիմադիր թեկնածուների հասցեին էլ հայհոյանք, էլ վիրավորանքներ, էլ սպառնալիքներ...էն որ լսում ես ու յախք բառից բացի ուրիշ բառ չի գալիս բերանդ...Բայց մեկ էլ դուրս է գալիս քաղաք ու չքմեղացած ասում է` «ժողովուրդը կորոշի, ես հլու կհեռանամ»:

Տո, այ անմեղսունակ, բա պիտի թողնես, որ ժողովուրդը որոշի: Մարդկանց լսելիքն ու ուղեղը չպիտի բռնաբարես, չպիտի օգտագործես վարչապետական դիրքդ, քո մրցակիցներին բանտերը չպիտի լցնես, ստեր ու կեղծիք չպիտի տարածես նրանց հասցեին, կեղծ խոստումներ չպիտի տաս, թե` ոչ մի ադրբեջանցի չի գալու...մանավանդ արդեն գալիս են, դեռ` համաժողովների և էքսկուրսիաների, հետո կգան` մնալու: Եվ դրա համար դու ամեն ինչ արել ես, այդ թվում հող ես նախապատրաստել` ադրբեջանամետ թեզեր տարածել, թե այս տարածքում միայն հայեր չեն ապրել ու նման այլ զառանցանքներ: Այդ թեզերից յուրաքանչյուրը թշնամու ձեռքում հաղթաթղթերն են դառնալու, որ մեր դեմ կիրառելու են հաջորդ տասնամյակներին:

ՀԳ Երկու խոսք էլ ասեմ IRI-ի հարցումների մասին, որից ոմանք վատացել են, ոմանք` «լավացել»: Մի կարևոր նյուանս են թաքցրել հարցման հեղինակները` հարցվածների 84%-ը հրաժարվել է պատասխանել: Այսինքն, 100 մարդուց 84-ը անջատել է հեռախոսը: Իսկ ովքե՞ր են հրաժարվում սոցհարցումներին մասնակցելուց. այո` ընդդիմադիր հայացքներ ունեցողները: Այսինքն, այդ իբր` փայլուն պատկերը 100 մարդուց 16-ի կարծիքն է ընդամենը, որը մեծ հաշվով պետք է բացառապես ՔՊ-ի օգտին լիներ, բայց դա էլ այդպես չէ...էնպես որ սա շատ հեռու է հանրային կարծիքի իրական պատկերը լինելուց և բացառապես քարոզչական նպատակով ու հակաիշխանական զանգվածին հիասթափեցնելու համար է...իսկ դուք վերցրեք և մի հիասթափվեք...»։