կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-07 22:07
Քաղաքական

Եթե ժողովուրդը որոշի ինձ հեռացնել վարչապետի պաշտոնից, կվերադառնամ լրագրությանը կամ գրքեր կգրեմ. Փաշինյան

Եթե ժողովուրդը որոշի ինձ հեռացնել վարչապետի պաշտոնից, կվերադառնամ լրագրությանը կամ գրքեր կգրեմ. Փաշինյան

Հայաստանի Հանրապետության նոր վարչապետ, Թավշյա հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ձգտում է հեղափոխել իր երկրի տնտեսությունը` պահպանելով հավասարակշռություն Ռուսաստանի և Եվրոպայի միջև: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին գրում է շվեյցարական RTS ռադիոկայանը, որի լրագրողը Նիկոլ Փաշինյանին հանդիպել է Դավոսի տնտեսական համաժողովում:

«Նիկոլ Փաշինյանը իր նոր` վարչապետի պաշտոնին պատշաճող կոստյումով, մեծ պատվիրակության ուղեկցությամբ, շրջում է Համաշխարհային տնտեսական համաժողովի միջանցքներով: Մի քանի ամիս առաջ այդ նույն մարդը` նախկին լրագրող` զինվորական համազգեստով, գլխարկով և ուսապարկով, ճառով էր դիմում ամբոխին` Հայաստանի մայրաքաղաք Երևանում:

Իր խաղաղ բնույթի համար «Թավշյա հեղափոխություն» անունը ստացած ժողովրդական շարժումը, նրան հասցրեց վարչապետի կարգավիճակի:

Ընդդիմության առաջնորդից` կառավարության ղեկավար, Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է RTS-ին, որ ինքը մնացել է նույն մարդը: «Ես ինձ համարում եմ ժողովրդի ծառա: Քանի դեռ ժողովուրդը գոհ է, ես կշարունակեմ առաքելությունս: Հենց ժողովուրդը որոշի ինձ հեռացնել այդ պաշտոնից, ես, ամենայն հավանականությամբ, կվերադառնամ լրագրությանը կամ գրքեր կգրեմ»»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանի խոսքն է մեջբերել RTS-ը: